Ինչո՞ւ է պաշտոնից ազատվել Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետը. Դավիթ Խաժակյանի նոր բացահայտումը

Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանի պաշտոնանկությունը կապված է քաղաքապետարանի հայտարարած աղբամանների գնման մրցույթին միջամտելու համար՝ հօգուտ իր քրոջ որդու:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով Արարատ Խաչիկյանի պաշտոնանկությանը:

«Երբ վարչապետն ասում է՝ պետական համակարգն ինչ-որ չափով խոչընդոտում է հեղափոխությանը, էսօրվա դեպքից հետո մտածում էի՝ ախր այ ժողովուրդ ջան, Խաչիկյանը նոր նշանակված վարչության պետ էր, ընդհանրապես ոչ քաղաքապետարանից մարդ: Ես տարակուսած եմ, մտածում եմ՝ ինչքան մրցույթ լինի, պայմանագրերը հանեմ-նայեմ, գուցե էլի ասոցացված մարդիկ լինեն»,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/davit.khazhakyan/videos/441999139790822/?__tn__=%2Cd%2CP-R&eid=ARAJh_0XQvsnxGLjZdPyG7haEuWoezn-3kAQCPYU5q75YfWC1B4odcGUAc6O32JuhjS822D1CL66-oh0

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել