Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարությանը կներկայացնի «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով նախատեսվում է, որ անձը ով ֆիզիկական կամ իրավաբանական անձից կգնի հողամաս պարտավոր կլինի վճարել այդ հողամասերի կադաստրային արժեքը համայնքային բյուջե:
Որպես սկզբնական սեփականատերեր կարող են հանդես գալ երկու սուբյեկտ՝ պետությունը և համայնքները:
Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունմամբ կկարգավորվի իրավաիրացնող խնդիրը, մասնավորապես՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց պայմանական սեփականության իրավունքով պատկանող հողամասերի օտարման դեպքերում հողամասերի կադաստրային արժեքները համապատասխան համայնքային բյուջեներ վճարելու ընթացակարգերը: