Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախատեսվում է, որ կաթնամթերքի և մսամթերքի արտադրության ոլորտներում գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նախատեսվում է նվազեցնել այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի ոչ պակաս քան հինգ տոկոսի չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնին խոտանման պրոցեսի վերաբերյալ համապատասխան ծանուցում իրականցնելու դեպքում։
Գույքի որակական կորուստ կհամարվի պիտանիության ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության ժամկետի սպառման կամ ժամանակի ընթացքում մաշվածության և քայքայման արդյունքում գույքի սպառողական հատկանիշների անկման կամ Օրենսգրքով կամ ՀՀ օրենքներով սահմանված դեպքերում ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը:
Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի կաթնամթերքի և մսամթերքի արտադրության ոլորտներում գործող ընկերությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Ակնկալվում է ներկայիս տարեկան գորխող շահութահարկից 1 տոկոս նվազեցումը դարձնել ոչ պակաս քան 5 տոկոսի չափով: