Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ համայնքի ղեկավարը համայնքի ավագանու որոշմամբ կնշանակի և կազատի համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին, բացառությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների, որոնք նշանակվում են մրցույթի արդյունքներով: Համայնքի բնակավայրերում գտնվող համայնքային հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնի նշանակելիս և պաշտոնից ազատելիս կխորհրդակցի վարչական ղեկավարի հետ: Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ: Մինչ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կկարողանա նշանակել համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով: