Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող յուրաքանչյուր ոք, ով հեմոդիալիզային պրոցեդուրա անցնելու նպատակով ՀՀ համապատասխան բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող բժշկական հաստատություն հասնելու համար պետք է իր մշտական բնակության վայրից անցնի առնվազն 20 կիլոմետր հեռավորություն, այդ հաստատություն կատարված յուրաքանչյուր այցելության համար ճանապարհածախսի հատուցման իրավունք կունեն:
Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակն է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը: