ՀՀ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ տեսչությունը համալրվել է ևս յոթ LADA x-ray ավտոմեքենաներով։
«Մեքենաները հեշտացնելու և առավել օպերատիվ են դարձնելու ԱԱՏՄ ի սահմանային հսկիչ կետերի աշխատանքները։
Ավտոմեքենաները նվիրաբերվել են ԱԱՏՄ-ին Роспотребнадзор-ի կողմից, ԵԱՏՄ փոխգործակցության` սահմանային հսկողության ծառայությունների ուժեղացման շրջանակներում։ Բանակցությունները սկսվել էին դեռևս նախորդ ղեկավարության կողմից, կյանքի կոչվեցին հիմա»։
