Ծնողները երեխաներին մանկապարտեզ ընդունելու համար կարող են հերթագրվել առցանց եղանակով

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ mankapartez.yerevan.am կայքը ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրելու, հերթագրման ցանկերը հրապարակելու, երեխայի հերթին հետևելու և քաղաքացիներին առցանց հերթագրման հնարավորություն ապահովելու նպատակով:

Ծնողները երեխաներին մանկապարտեզներում ընդունելության համար հերթագրել կարող են այստեղ՝լրացնելով պահանջվող տեղեկատվությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել