Երևանի քաղաքապետարանը ընկերությունների մեկից նոր նվեր է ստացել

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Տերյան 5» ՍՊԸ-ն՝ համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ կնքված 2019 թ․ դեկտեմբերի 10-ի պայմանագրի, որպես նվեր՝ Երևանի քաղաքապետարանին պարտավորվել է Շիրակի փողոցում համայնքին պատկանող անշարժ գույքում իր միջոցների հաշվին և իր նյութերով իրականացնել շինարարական աշխատանքներ, գույքի բարելավումներ։ Պայմանագրում ամրագրված է, որ աշխատանքների ծավալները և այլ պայմանները սահմանված են հավելվածով: Այդ աշխատանքները նախատեսված է իրականացնել մինչև 2020թ. հունվարի 31-ը:

Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի աշխատանքների կազմակերպման նպատակով` Երևան քաղաքի Շեևգավիթ վարչական շրջան, Շիրակի փողոց հ.88/1 հասցեում նախատեսվում է

1) իրականացնել ընդհանուր տարածքի բարեկարգում համապատասխան կոմունիկացիաներով այղ թվում արտաքին լուսավորությամբ և տեսախցիկներով, կառուցել պահակատներ մուտքի և ելքի մոտ, կառուցել տարածքը սպասարկող շինություններ` ավտոլվացակայաև երկու աոանձին կետ` 20-30տ տարողությամբ ջրի բաքով, վառելիքի լիցքավորման կայան, ավտոտեխսպասարկման հոր, մինչև 70 բեռևատար (աղբատար) մեքենաների համար նախատեսված շվաքարաններ:

2) Տարածքի բարեկարգում – նախատեսվում է ասֆալտապատել ամբողջ տարածքը, որը կազմում է 8800 քմ: Տարածքի ջրահեռացումը աևձրևորսիչների (հեղեղատների) միջոցով, բացառությամբ ավտոլվացակայանի, որի ջրահեռացումը կազմակերպված է և միացման սկզբնամասում տեղադրված է յուղաորսիչ: Ջրամատակարարման, կոյուղու և հակահրդեհային համակարգերը իրականացված են ըստ տրված տեխնիկական պայմանի:

3) Շվաքարաններ – նախատեսվում է իրականացնել մինչև 70 աղբատար մեքենաների համար նախատեսված կայանատեղիներ, 2 մեքենայի համար նախատեսված կայանատեղիի սյուների առանցքային չափերն են 9×8,7, ընղհանուր ծածկարանի չափը 12×9 մ կոնստրուկցիաներ են հանդիսանում մետաղական լայնական և երկայնական շրջանակները, իսկ որպես ծածկ նախատեսված են մետաղական միաթեք ֆերմաներ:

4) Մուտքի և ելքի պահակատեր – նախատեսվում է իրականացնել 3×3,5մ առանցքային չափերով շինություններ, որոնց կրող կոնստրուկցիաներ են հանդիսանում արտաքին 200մմ հաստությամբ ամրանավորված թեթև բետոնե բլոկները: Տանիքը միաթեք է, ջրահեռացումը կազմակերպված:

5) Ավտոլվացման կետ – նախատեսվում է իրականացնել 9×8մ երկաթբետոնե հատակի սալ, սարքավորումները նախատեսված են երկու մեքենաների միառժամանակ լվացման համար:

6) Վառելիքի լիցքավորման կայան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել