Օդերևութաբանական ծառայությունները հրապարակում են առաջիկա օրերին ողջ Եվրոպայում սպասվող անոմալ տաքերի մասին․ Գագիկ Սուրենյան

Եվրոպական երկրների գրեթե բոլոր օդերևութաբանական ծառայությունները հրապարակում են առաջիկա օրերին ողջ Եվրոպայում սպասվող անոմալ տաքերի մասին։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Սահարա անապատից սկիզբ առնող տաք օդի հզոր ալիքը սկսած դեկտեմբերի 14-ից սկսում է տեղաշարժվել դեպի հյուսիս։ Այն իր ազդեցության գոտում է վերցնում ամբողջ Եվրոպան հասնելով մինչև Սկանդինավյան երկրներ, Ռուսաստանի եվրոպական մասը, Փոքր Ասիան, Մերձավոր Արևելքը և ՀՀ տարածքը»,-նշել  է նա։

Արդեն նշել ենք, որ դեկտեմբերի 14-17-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է աստիճանաբար ջերմաստիճանի բարձրացում, այսօրվա համեմատ մոտ 5-7 աստիճանով։ Դեկտեմբերի 14-ից հետո հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մազրերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել