Ոստիկանները տեսախցիկները անջատելու իրավունք չեն ունենա․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

Ազգային ժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Նախագիծը 105 կողմ ձայնով ընդունվեց։

Նախատեսվում է, որ մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կկահավորվեն տեսագրող, իսկ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները)՝ տեսաձայնագրող համակարգերով:

Սարքերը  կտեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի տեսագրել ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքեր անձանց մուտք գործելու և ելքի ժամանակը, տեսաձայնագրել ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող հարցաքննությունները և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող ոչ գաղտնի օպերատիվ հարցումները:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել