Կսահմանվեն ՀՀ մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու համար պետական տուրքի դրույքաչափերը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացու կամ փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտ տալու համար կգանձվի էբազային տուրքի
3-ապատիկի չափով:

ՀՀ-ում  մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու կամ փոխանակելու համար կգանձվի բազային տուրքի 25 հազար դրամի չափով:

Կացության կարճաժամկետ կարգավիճակ և կացության քարտ տալու կգանձվի բազային տուրքի նաև 105 հազար դրամի չափով:

Մշտական կացության կարգավիճակ, երկարաժամկետ կացության քարտ տալու,  կգանձվի բազային տուրքի 140 հազար դրամի չափով:

Կսահմանվեն ՀՀ մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու համար պետական տուրքի դրույքաչափերը.

ա) առավելագույնը 30 օր ժամկետով գտնվելու իրավունքով Հայաստանի Հանրապետություն եզակի այցելության մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու համար, ներառյալ` մուտքի վիզա տալը` 5 հազար դրամի չափով
բ) առավելագույնը 30 օր ժամկետով գտնվելու իրավունքով Հայաստանի Հանրապետություն երկակի այցելության մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու համար, ներառյալ` մուտքի վիզա տալը`  10 հազար դրամի չափով
գ)   առավելագույնը 90 օր ժամկետով գտնվելու իրավունքով Հայաստանի Հանրապետություն եզակի կամ երկակի այցելության մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու համար, ներառյալ` մուտքի վիզա տալը`  15 հազար դրամի չափով
դ) առավելագույնը 90 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև վեց ամիս վավերականության ժամկետով  Հայաստանի Հանրապետություն  բազմակի այցելության մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու համար, ներառյալ` մուտքի վիզա տալը  20 հազար դրամի չափով
ե)  առավելագույնը 180 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև մեկ տարի վավերականության ժամկետով  Հայաստանի Հանրապետություն  բազմակի այցելության մուտքի վիզա տրամադրելու դիմումները քննարկելու համար, ներառյալ` մուտքի վիզա տալը 40 հազար դարամի չափով
զ) Հայաստանի Հանրապետություն եզակի կամ երկակի մուտքի տարանցիկ վիզա տրամադրելու դիմումները քննարկելու համար, ներառյալ` մուտքի վիզա տալը` 10 հազար դրամի չափով
է) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ (մինչև մեկ տարի վավերականության ժամկետով) վիզա  տրամադրելու դիմումները քննարկելու համար, ներառյալ` մուտքի վիզա տալը` 20 հազար դրամի չափով

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել