Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի և իմ ծրագրերից մեկը նվիրված կլինի կրթությանը և հեռավոր գյուղերում ուսուցիչների պակասը լրացնելուն,-ընդգծել է նա: Ես մեծ պատվով կկատարեմ այս՝ երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի պարտականությունները: Պաշտպան կլինեմ, իսկ արտակարգն ինձ համար երեխաներն են, որովհետև ամեն երեխա արտակարգ է, հրաշք է, տիեզերք է: Ամեն երեխա տաղանդ, ձիրք ունի, միայն խնդրում եմ բոլորին՝ գտեք այդ տաղանդը, փայփայեք այն և զարգացրեք, օգնեք, որ երեխան կատարելագործի այն և հետագայում օգտագործի մեր ազգի, ժողովրդի, հայրենիքի համար: Մեր երեխաները մեր կարիքն ունեն, մենք բոլորս պետք է փորձենք տալ նրանց մեր սերը, մեր գուրգուրանքը և ցույց տալ, որ նրանք միայնակ չեն և գտնվում են մի երկրում, որը կարող է նրանց մասին հոգ տանել ու ապահովել նրանց ապագան»,– ասել է ՀՀ նախագահի կինը:
Մանրամասները՝ տեսնայութում