Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի համագործակցության արդյունքում Երևանում անցկացվող ամանորյա միջոցառումները լայնորեն լուսաբանվում են Վրաստանում։
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից։
«Թբիլիսիի կենտրանական հատվածում տարածվում են գովազդային վահանակներ, սոցիալական հարթակների ու տեղական ռադիոյի միջոցով իրականացվում է «Տոնենք Ամանորը հարևանների հետ» մարքեթինգային արշավը»,-նշել է նա։