Լուսինե Առաքելյանը՝ դասղեկ-ուսուցիչ-տնօրեններին նվերներ գնելու մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը հիշեցում է արել ամանորյա տոներին ընդառաջ։

«Խնդրում եմ բացառել Ամանորյա միջոցառումների համար/պատրվակով դասղեկ-ուսուցիչ-տնօրեններին նվերներ գնելու կամ նվերի փոխարեն գումար հանձնելու նախաձեռնությունները։

Մասնավորապես այն ծնողներին, ովքեր պարզաբանումների ժամանակ պնդում են, որ դա իրենց նախաձեռնությունն է, նորից հիշեցնում եմ. դրամահավաքը խստիվ արգելված է օրենքով սահմանված դպրոցական գործընթացի բոլոր մասնակիցների համար. տնօրեն, մանկավարժ, ծնող, և պատասխանատվություն կրում են հավասարապես բոլորը»,-նշում է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել