Մնացական Բիչախչյանի հորդորն անձնագրերի հետ կապված՝ տոնական օրերին ճամփորդել ցանկացողներին

Մոտենում են տոնական ոչ աշխատանքային օրերը: Ճամփորդել ցանկացողներին անձնագրային և վիզաների վարչությունից խնդրում են նախապես կարգավորել փաստաթղթերը, ստուգել անձնագրերի վավերականության ժամկետները, եթե ոչ բիոմետրիկ անձնագիր է, դրանում առկա օտարերկրյա պետությունում վավերականության կնիքի ժամկետը:

Այս մասին իրազեկում է ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

«Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ծննդյան վկայականով անձը չի կարող երկրից դուրս գալ. անհրաժեշտ է վավերական անձնագիր (անկախ տարիքից)»,-նշում է նա:

Անհրաժեշտ է իմանալ նաև, որ հին նմուշի անձնագրի 10 տարյա վավերականության ժամկետը լրանալու պատճառով այն ևս 5 տարով երկարաձգված լինելու դեպքում ճամփորդելիս առաջանում են խնդիրներ. շատ երկրներ չեն ընդունում այդ փաստաթուղթը: Հետևաբար, նման անձնագիր ունեցող անձանց խորհուրդ ենք տալիս դիմել և փոխանակել այն:
Բացի այդ, անհրաժեշտ է հավաստիանալ, կոնկրետ դեպքում տվյալ պետությունը թույլատրում է արդյոք 6 ամիսից պակաս վավերական անձնագրով մուտք գործել երկիր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել