Պարզվել է ոստիկանների կողմից խոշտանգված անձի ինքնությունը. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը պարզել է համացանցում տարածված տեսանյութում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը: Այս մասին Իրավաբան․net-ին ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Պարզվել է տուժողի ինքնությունը, դեպքի կատարման ժամանակահատվածը։ Դեպքը տեղի է ունեցել 2008 թվականին։ Կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, սակայն այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել», – նշեց Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ, լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ոստիկանության բաժանմունքներից մեկում: Տեսանյութի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել