Շուկայի վերահսկողության և տեսչական մարմնից տեղեկանում ենք, որ ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 1/80 հասցեում գործող «ԱՐԴԱ ԳԱԶ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ում:
Ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից չի պահպանվել համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջը՝ լիցքավորվող գազի ճնշումը գերազանցել է սահմանված չափը: Խախտման համար ընկերությունը, օրենքով սահմանված կարգով, ենթարկվել է վարչական տույժի: Թերությունները շտկվել են: