Մանկաբարձագինեկոլոգիական հաստատություններում ստուգումներում բացթողումները բացառվելու են նոր ստուգաթերթերի միջոցով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկանում ենք, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտում պրոֆեսոր Գեորգի Օկոևի հետ քննարկվել են առաջիկայում շրջանառության մեջ դրվելիք ԱԱՏՄ ստուգաթերթերը։ Դրանցով նախատեսվում է ստուգումների ընթացքում դիտարկել, մասնավորապես, մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային սպասարկման կարգը, ինչպես նաև բուժհիմնարկների տեխնիկական եւ մասնագիտական հագեցվածությունը։

Երբեմն մանկաբարձագինեկոլոգիական հաստատություններում նկատվում են խնդիրներ, եւ սա սպասարկման ամենազգայուն օղակներից է, ուստի դրանց վերացումը հատկապես կարեւորվում է ԱԱՏՄ կողմից։

2020 թվականից նշված հաստատություններում ստուգումները, ինչպես արդեն կանխավ տեղեկացվել է, առաջին անգամ իրականացվելու են հատուկ այս նպատակով մշակվող ստուգաթերթերով։ Դրանցով հանգամանորեն դիտարկվելու են բժշկական օղակին առնչվող ամենատարբեր չափորոշիչներ, մասնավորապես, երբ է սպասարկող անձնակազմն անցել վերապատրաստում, որքանով է բժշկական կենտրոնը տեխնիկապես հագեցած, կանանց ևւ հղիների պատշաճ սպասարկումն ապահովելու բոլոր չափորոշիչները պահպանված են, թե ոչ։

Ստուգաթերթերի նախագծերն ամենայն մանրամասնությամբ քննարկվում են տվյալ ոլորտում գործող առաջատար մասնագետների հետ, որպեսզի առաջիկա ստուգումների ընթացքում բացառվեն բացթողումները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել