Տոնական օրերին Երևանի 2750-ամյակի այգում կազմակերպվելու է ամանորյա տոնավաճառ, իսկ Նոր տարվա գիշերը համերգ՝ Գորան Բրեգովիչի մասնակցությամբ: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Խոսելով ամանորի գիշերը նախատեսվող ծրագրերի մասին՝ փոխքաղաքապետը նշել է, որ տոնական համերգային ծրագիրը կսկսվի 22:00-ից, 23:45-ից հետո՝ վարչապետի ուղերձը կլսեն հրապարակում, իսկ հետո կկայանա Գորան Բրեգովիչի և նվագախմբի համերգը:
«Շատ հայտնի երգերով խելահեղ համերգ կպարգևեն մեզ: Իսկ Բրեգովիչի համերգից հետո տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև լուսաբաց»,-ասել է փոխքաղաքապետը:
Վիրաբյանի խոսքով՝ Գորան Բրեգովիչի համերգի պայմանագրի արժեքը 65,000 եվրո է, խումբը կազմված է 10-ից ավելի արտիստներից:
«Նման արտիստի հոնորարների չափը և հայ արտիստների հոնորարների չափը հաշվի առնելով՝ պարզ կլինի որ ծախսվող գումարն այնքան էլ ահասարսուռ չէր, որքան ներկայացվում էր»,- ասել է փոխքաղաքապետը:
https://www.facebook.com/Yerevanofficial/videos/449846889303683/