Ազգային ժողովում դեկտեմբերի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի ներկայացրած նախագիծը՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Նախագծին կողմ քվեարկեց 82 պատգամավոր, դեմ՝ 19։
Պատգամավորներն առաջարկում են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև ոստիկանությանը։ Նշենք, որ այդպիսի գործառույթ այժմ ունի միայն Ազգային անվտանգության ծառայությունը։
Նախագիծը դեռ 2-րդ ընթերցում պիտի անցնի։