Բացառիկ Ամանոր է լինելու Երևանում, Հանրապետության հրապարակում: Աննախադեպ: Այս մասին գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դեկտեմբերի 11-ի ուշ երեկոյան վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ ավարտվեց իմ հրավիրած խորհրդակցությունը Երեւանի Հանրապետության հրապարակում եւ հարակից տարածքներում Ամանորյա միջոցառումների վերաբերյալ:
Ամիսներ առաջ խնդիր էի դրել Երեւանի քաղաքապետարանի եւ կառավարության առաջ՝ այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության եւ բովանդակության Ամանոր եւ կարծես այդ խնդիրը լուծվում է:
Բոլոր նրանք, ովքեր մտածում են Ամանորը Հայաստանից դուրս նշել, խորհուրդ կտայի հայացքներն ուղղել Երեւանին: Իսկ սփյուռքի մեր հայրենակիցներին ու Ամանորյա տոների բացառիկ վայր փնտրող օտարերկրացի զբոսաշրջիկներին աներկբա խորհուրդ եմ տալիս ամենաուշը դեկտեմբերի 31-ին լինել Երեւանում»:
Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում կրկին անդրադարձավ Ամանորի տոնակատարություններին։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/593337624754794/