Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հայտնում են, որ հանձնաժողովի որոշմամբ՝ «Պարգև», «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ների և ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանի նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց՝ թթվասերի արտադրության մեջ կիրառված բուսական յուղը չմակնշելու համար, որը որակվել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն` հասարակության մոլորեցում: Մասնավորապես «Պարգև» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է տուգանք` 2 384 338.93 դրամի չափով, «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ի նկատմամբ ` 295 290 ՀՀ դրամի չափով, իսկ ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանին տրվել է նախազգուշացում:
Մանրամասները կից՝
1. http://www.competition.am/up…/resources/Vo155_05_11_2019.pdf
2. http://www.competition.am/up…/resources/Vo190_03_12_2019.pdf
3. http://www.competition.am/up…/resources/Vo187_03_12_2019.pdf
2 միլիոն 384 հազար 338 դրամ տուգանք է նշանակվել․ ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոց է կիրառել՝ անբարեխիղճ մրցակցության համար

