Նախորդ տարվա համեմատ Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը ավելի է 3 մլրդ 236 միլիոնով

Երևանի քաղքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտարարություն է տարածել որտեղ նշել է, որ նախորդ տարվա համեմատ Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը ավելի է 3 մլրդ 236 միլիոնով:

«Հիշո՞ւմ եք՝ մի քանի ամիս առաջ մի քանի տեղ լույս տեսնող հոդվածների շարքը այն մասին, որ քաղաքապետարանը իբր չի կարողանում եկամուտների հավաքման պլանը կատարել։

Եվ այսպես, ամփոփվել են 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսների պլանային և փաստացի ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.5%:

Փաստացի հավաքված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3 մլրդ 236 մլն-ով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել