Հերքում․ Երևանի քաղաքապետարանի ամանորյա բյուջեն կազմում է 325,7 մլն դրամ

Օրերս կայքերից մեկը հրապարակում է արել, համաձայն որի` Երևանի քաղաքապետարանի Ամանորյա և Սուրբծննդյան տոների բյուջեն կազմելու է ոչ թե 325 մլն դրամ, այլ 548 մլն։

Այս կայքը օգտվել է այն հանգամանքից, որ դեկտեմբերի 6-ի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալը բանավոր խոսքում 271 մլն դրամի փոխարեն, որը տրամադրել է Երևանի քաղաքապետարանին ՀՀ կառավարությունը, սխալմամբ ասել է 277 մլն դրամ։ Նյութի հեղինակը, 271 մլն դրամին գումարել է 277 մլն դրամը և ստացված 548 մլն դրամը ներկայացրել է որպես այս տարվա ամանորյա ծախս։

Այն ինչ, Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված է եղել ավագանու որոշման նախագիծը, որտեղ հստակ նշված 271 մլն 797 հազար 100 դրամ թիվը։

Այս թվին անհրաժեշտ էր գումարել Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով արդեն իսկ նախատեսված 54 մլն դրամին և կստացվեր, որ 2020 թվականի ամանորյա ծախսերը կկազմեն 325 մլն 797 հազար 100 դրամ։
Ի դեպ, կայքը իրական թվերը արդեն իսկ ստացած է եղել Երևանի քաղաքապետարանից՝ իրենց հարցմանը ի պատասխան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել