Ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունեն հարկ վճարողները

Իրավաբան․net-ը ներկայացնում է, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն հարկ վճարողները։

Որո՞նք են Ձեր իրավունքները որպես հարկ վճարող

Հարկ վճարողն իրավունք ունի.
– արգելել ստուգումը, ինչպես նաև հարկային տեսուչներին փաստաթղթեր տրամադրելը, եթե տեսուչները խախտել են ստուգում­ների անցկացման կարգը և ժամետները` այդ մասին նույն օրը ծանուցելով ստուգում իրականացնող հարկային մարմ­նին,
– ծանոթանալ ստուգում­ների ակտերին,
– ներկայացնել բացատրություններ, պարզաբանում­ներ, հարուցել միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները,
– պահանջել հարկային տեսուչների ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում,
– չկատարել հարկային տեսուչների իրավասություններից, ինչպես նաև ստուգման նպատակներից չբխող պահանջներ,
– ստուգվող տնտեսվարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով ստուգման ցանկացած փուլում ապահովել մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների մասնակցությունը:

Որո՞նք են Ձեր պարտականությունները որպես հարկ վճարող

Հարկ վճարողը պարտավոր է.
– չխոչընդոտել ստուգում­ների ընթացքը և կատարել հարկային տեսուչի օրինական պահանջները,
– հարկային տեսուչի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենման ծախսերը կատարվում են ստուգումն իրականացնող մարմ­նի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ,
– ստեղծել անհրաժեշտ պայմաններ հարկային տեսուչի գործունեության համար,
– սահմանված ժամետում վերացնել ստուգման արդյունքների ակտում նշված թերությունները և խախտում­ները` այդ մասին գրավոր հայտնելով ստուգող մարմնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել