Վարորդական իրավունք ստանալու համար անհրաժեշտ է հանձնել տեսական և գործնական քննություն:
Տեսական և գործնական քննությունները կարելի է հանձնել բազմաթիվ անգամներ, յուրաքանչյուր անգամ վճարելով սահմանված վճարները: Տեսական քննության դրական արդյունքը պահպանվում է 1 տարի, որի ընթացքում կարելի է գործնական քննություն հանձնել: Գործնական քննությունը բացասական ստանալու դեպքում անհրաժեշտություն չկա տեսական քննությունը նորից հանձնելու:
Տեսականի համար անհրաժեշտ է վճարել 3.000 ՀՀ դրամ, գործնականի համար՝ 13.000 ՀՀ դրամ։
Վարորդական իրավունքի վկայականի համար սահմանված է վճար՝ 12.000 ՀՀ դրամի չափով: