Իրավաբան.net-ը «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունից տեղեկանում է, որ քաղաքացիները ջրատաքացուցիչից և ջեռուցման սարքից օգտվելու դեպքում՝ անհրաժեշտ է.
- համոզվել, որ գազի արտահոսք չկա և բոլոր փականները փակ վիճակում են, օդի ներհոսքի համար դռան ներքևի մասում նախատեսված բացվածքը և օդափոխության ուղին բաց են,
- վառվող լուցկու բոցը մոտեցնել գազասարքի վրա օդի ներհոսքի համար նախատեսված բացվածքին և ստուգել ծխատարում քարշը: Նորմալ քարշի դեպքում բոցը շեղվում է դեպի գազասարք: Հետադարձ քարշի դեպքում բոցը թեքվում է դեպի շինություն, իսկ քարշի բացակայության դեպքում այն չի շեղվում,
- հետադարձ քարշի կամ դրա բացակայության դեպքերում դիմել գազամատակարարին (տեխ. սպասարկում իրականացնող ծառայությանը),
- քարշի առկայության դեպքում միացնել գազասարքը` համաձայն գազասարքը արտադրող գործարանի տեղեկաթերթիկում նշված շահագործման հրահանգի,
- գազասարքը գործարկելուց 3–5 րոպե հետո կրկին անգամ ստուգել ծխատարում քարշի առկայությունը,
- գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը,
- ձմռանը ծխատարի սառցակալումը և խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը: