Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ և առաջարկում է ուժը կորցրած ճանաչել անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը:
Մանե Թանդիլյանը և մի քանի այլ պատգամավորներ դեմ են արտահայտվել այս նախագծին։ Պատգամավորը կարծում է, որ այս կետը զգաստ է պահում վարկառուներին։
«Պանաջում եմ կատարել Ձեր գործառույթը և հրապարակել այդ մարդկանց տվյալները»,-նշեց Թանդիլյանը։
Մանրամասները՝ տեսանյութում