Արեգա Հակոբյանը հայտնում է, որ առողջապահության նախարարի դեկտեմբերի 2-ի հրամանով վերանշանակվել է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնում։
«Ինձ համար մեծ պատիվ է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն»-ում բարեփոխումների իրականացումը շարունակելու նոր հնարավորություն ունենալը։ Առա՛ջ դեպի նորանոր ձեռքբերումներ և առավել որակյալ հոգեբուժական ծառայություն»,-նշել է նա։