Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) բաց և փակ մրցույթ է հայտարարել Կոմիտեի մաքսային ծառայության թափուր պաշտոնները համալրելու համար:
ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
Կրտսեր պաշտոններ
- Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողնման 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչ – 1 հաստիք
- Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողնման 2-րդ բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային տեսուչ – 1 հաստիք
- Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 1 հաստիք
- Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 1 հաստիք
- Արևելյան մաքսատուն–վարչության մաքսային գործառնությունների բաժնի մաքսային տեսուչ – 1 հաստիք
- Արևելյան մաքսատուն–վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչ – 2 հաստիք
- Արևելյան մաքսատուն–վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 6 հաստիք
- Արևելյան մաքսատուն–վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 3 հաստիք
- Արևելյան մաքսատուն–վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 4-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 4 հաստիք
- Արևելյան մաքսատուն–վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 2 հաստիք
- Արևելյան մաքսատուն–վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 3 հաստիք
- Արևելյան մաքսատուն–վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի 4-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 1 հաստիք
- Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 1 հաստիք:
Մաքսային ծառայության կրտսեր պաշտոնները համալրելու համար անցկացվող բաց մրցույթին կարող են մասնակցել մաքսային ծառայողները և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Նշված բոլոր կրտսեր պաշտոնների գործառույթները սահմանված են կից ներկայացված պաշտոնների անձնագրերով:
Նշված բոլոր կրտսեր պաշտոնների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հարապետության օրենքի 9-րդ հավելվածով:
ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹ
Առաջատար պաշտոններ
- Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության 2-րդ բաժանմունքի ավագ մաքսային տեսուչ – 1 հաստիք
- Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ մաքսային տեսուչ – 1 հաստիք:
Մաքսային ծառայության առաջատար պաշտոնները համալրելու համար անցկացվող փակ մրցույթին մասնակցելու իրավունք ունեն հարկային և մաքսային ծառայողները, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, դատաիրավական մարմիններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված պայմաններին բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Նշված բոլոր առաջատար պաշտոնների գործառույթները սահմանված են կից ներկայացված պաշտոնների անձնագրերով:
Նշված բոլոր առաջատար պաշտոնների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հավելվածով:
Գլխավոր պաշտոններ
- Արևմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ – 1 հաստիք
- Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողնման բաժնի պետ – 1 հաստիք
- Արևելյան մաքսատուն-վարչության մաքսային գործառնությունների բաժնի պետ – 1 հաստիք
- Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի պետի տեղակալ – 1 հաստիք
- Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի պետ – 1 հաստիք:
Մաքսային ծառայության գլխավոր պաշտոնները համալրելու համար անցկացվող փակ մրցույթին մասնակցելու իրավունք ունեն հարկային և մաքսային ծառայողները, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, դատաիրավական մարմիններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված պայմաններին բավարարող Հայաստանի հանրապետության քաղաքացիները:
Նշված բոլոր գլխավոր պաշտոնների գործառույթները սահմանված են կից ներկայացված պաշտոնների անձնագրերով:
Նշված բոլոր գլխավոր պաշտոնների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հավելվածով:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Մրցութային հանձնաժողովի անունով գրավոր դիմում/օրինակելի ձևը կցվում է, դիմումը ներկայացնել լրացված/,
- Անձնագրի պատճեն,
- ՀԾՀ պատճեն/կամ սոց.քարտի պատճեն/,
- Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
- Մասնագիտական վերապատրաստման վկայականներ և հավաստագրեր/առկայության դեպքում/,
- Աշխատանքային գրքույկի պատճեն կամ մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող տեղեկանք,
- Տեղեկանք հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (Հայաստանի Հանրապետության կառավարության 15.02.2019թվականի №98-Ն որոշում),
- Հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հարկային ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության /օրինակելի ձևը կցվում է, հայտարարությունը ներկայացնել լրացված/,
- Արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի (եթե առկա է) պատճեն/բոլոր լրացված էջերը/,
- Երկու լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի:
Փաստաթղթերն, անձը հաստատող փաստաթղթով, ընդունվում են ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, ՀՀ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության կողմից ամեն օր ժամը 10:00-ից 12:00, բացի շաբաթ, կիրակի, տոնական և հիշատակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի դեկտեմբերի 25-ի, ժամը 12:00-ն է:
Մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն՝ (060)544624 հեռախոսահամարով:
Մրցույթը կանցկացվի 2020 թվականի հունվարի 15-ից, ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեում (Կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ): Մրցույթի օրվա հնարավոր փոփոխության, ինչպես նաև մրցութային օրերի և ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի Կոմիտեի պաշտոնական կայքէջերի աշխատատեղեր ենթաբաժիններում 2020 թվականի հունվարի 13-ին:
Մրցույթի հարցաշարը, անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի ցանկը, պաշտոնների անձնագրերը, դիումի և հայտարարության ձևերը կից ներկայացված են:
ԴԻՄՈՒՄ | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱՇԱՐ | ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿ |