Գևորգ Բաղդասարյանը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Մխիթար Պապոյանի նախագահությամբ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ։

Պաշտպանական կողմը բողոքարկել է Աննա Դանիբեկյանի կայացրած որոշումը, համաձայն որի՝ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չի արձակվել։

Նիստի ժամանակ Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց․

«Մայիս ամսին ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր կատարվել այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը գրելիս դրան մասնակցել է նաև դատավոր Մխիթար Պապոյանը: Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է անյպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաջառության մեջ: Խոսքը այստեղ հանգամանքների մասին է, որոնք կարող են անվստահություն առաջացնել դատավորի կողմից կայացված ակտի նկատմամբ»,-նշեց դատախազը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել