Անվճար ակնաբուժական հետազոտություն՝ վիրավոր և զոհված ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքներին

Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Զվարթ Ավետիսյան-Օնանյան» առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի «Կարո Մեղրիկյան» աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը «Գոյամարտ» համազգային բարեգործական միավորման և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ իրականացնում է վիրավոր և զոհված ազատամարտիկների ու զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների անվճար ակնաբուժական հետազոտություն Երևանում և ՀՀ մարզերում:

Այս մասին տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից:

Հետազոտության արդյունքում, ըստ անհրաժեշտության, «Կարո Մեղրիկյան» կենտրոնը կտրամադրի օպտիկական ակնոց և դեղորայք:

Ակնաբուժական հետազոտությունները կանցկացվեն ս.թ. դեկտեմբերի 3-ին, 5-ին, 7-ին, 12-ին և 14-ին, Կոտայքի մարզում` Հրազդանի բժշկական կենտրոնում:

Հանրապետության մյուս մարզերում և Երևանում իրականացվող հետազոտությունների ժամանակացույցի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հերթագրման համար զանգահարել 055 05 01 97 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել