Երևանի ավագանին արտահերթ նիստ կանցկացնի դեկտեմբերի 6-ին։ Նիստի օրակարգում մեկ հարց է՝ Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
Նախատեսվում է եկամուտների գումարը ավելացնել 271 միլիոն 797 հազար դրամով։
«Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով (այսուհետ` նախագիծ) նախատեսվում է Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում իրականացնել հետևյալ փոփոխությունները.
Այն կուղղվի «Ամանոր 2020» միջոցառումների շրջանակներում Երևան քաղաքում իրականացվող միջոցառումների կազմակերպման և անցկացման ծառայությունների համար՝ գեղարվեստական մասի ապահովում, ձայնային, լուսային, լեդ էկրանների վարձակալություն և սպասարկում, ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի պատրաստում, ձևավորման աշխատանքներ, դեկորացիաների պատրաստում, կրպակների պատրաստում, մոնտաժում, ապամոնտաժում: