Կառավարության նիստում կադաստրի կոմիտեի ղեկավար կնշանակվի

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է Սուրեն Թովմասյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավար:

Հիշեցնենք, որ այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Սարհատ Պետրոսյանը, որը հրաժարական է ներկայացրել։

«Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Հուսով եմ, որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի խնդրանքս»,-նշել էր նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել