Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
Իրավաբան․net-ը ներկայացնում է փոխնախարարի կենսագրությունը։
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1994թ. հոկտեմբերի 11-ին, ք.Գյումրիում
Կրթություն
2012-2016թթ.- ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ
2016-2018թթ.– Հայաստանի ամերիկյան համալսարան, բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
2015-2018 թթ.– «Vivaro Game» ՍՊԸ-ում մարզական լրագրող, VivaroNews-ի միջազգային բաժնի խմբագիր
2018թ. -«Սաբարկո» ՍՊԸ-ում սպորտային պրոդուկտի մենեջեր
2018թ.– ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ
2018թ.- հոկտեմբերի 30-ին նշանակվել է ՀՀ սպորտի և երիատասարդության հարցերի նախարարի տեղակալ
2019թ. հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներին
Կուսակցական պատկանելություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ
Նշենք, որ դեպքի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։