1-ին զորամիավորման ենթակայությամբ զորամասերից ևս մեկում ներդրվել է սննդի մատակարարման նոր կարգը: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Սննդի մատակարարման նոր կարգն արդեն իսկ ներդրված է մոտ երեք տասնյակ զորամասերում: Ծրագրի և մատուցվող սննդակարգի վերաբերյալ զինծառայողների շրջանում առկա է դրական մեծ արձագանք. զինծառայողները գոհ են սննդի որակից և սպասարկումից: