2 քաղաքացու տարկետում կտրվի 2019 թվականի ձմեռային զորակոչից

Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Գրիգոր Զաքարյանին և Հայկ Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին նախագիծը:

Նախատեսվում է, որ

Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Գրիգոր Ալեքսանի Զաքյանին (ծնվ.` 06.10.2001) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տալ տարկետում մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը, նրա համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ժողովրդական արտիստներ Հ. Դիվանյանը, Ն. Մեհրաբյանը և Ռ. Խառատյանը, Artistic Motion School of Arts գործադիր տնօրեն Նատալյա Դավիսոնը, Encinitas Ballet գեղարվեստական ղեկավար Սայաթ Ասատրյանը, Golden Gates փոխանակման ծրագրի համակարգող Վիտալի Բեզրոդնովը:

Նվաճումներն են`

  • 2019թ. փետրվարին Winston-Salem-ում մասնակցել է Youth America Grand Prix (YAGP) միջազգային մրցույթի կիսաեզրափակչին և անցել եզրափակիչ փուլ:
  • 2019թ. մայիսին մասնակցել է Մեխիկոյի Competition intenational de ballet clasico միջազգային մրցույթին և ստացել 1-ին մրցանակը:
  • 2019թ. սեպտեմբերին մասնակցել է Գրինսբորոյում կայացած Carolina International Dance Competition միջազգային մրցույթի եզրափակչին և արժանացել Grand Prix մրցանակի:
  • ԱՄՆ-ում է մասնակցել է հետևյալ միջազգային փառատոններին՝
  • National Night Out փառատոն, Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա
  • Russian Triangle փառատոն, Ապեքս, Հյուսիսային Կարոլինա
  • Масленица տոնին նվիրված փառատոն, Վաշինգտոն, ՌԴ դեսպանատուն:

Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Հայկ Տիգրանի Սուքիասյանին (ծնվ.՝ 18.02.1994թ.) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տալ տարկետում մինչև քաղաքացու 26 տարին լրանալը: Հայկ Սուքիասյանը սովորում է Մադրիդի Escuela Superior de Musica Reina Sofia երաժշտանոցում:

Հայկ Սուքիասյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել Տիգրան Մանսուրյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը, Ստեփան Ռոստոմյանը, Մեդեա Աբրահամյանը, Ալեքսանդր Չաուշյանը, Լևոն Չիլինկիրյան, Լևոն Չաուշյանը, Մարիաննա Շիրինյանը:

Նվաճումներն են`

  • 2013թ. հոկտեմբեր ամսին մասնակցել է Գերմանիայում կայանալիք “DR. RICHARD BELLON” պատանի մենակատարների միջազգային մրցույթին գրավելով 3-րդ պատվավոր տեղը: 2017 թվականի հուլիսին Իտալիայում կայացած “Semper Music International Competition 2017” մրցույթ-փառատոնի առային մրցանակակիրն է։
  • 2018 թվականի ապրիլին Իսպանիայում կայացած “XVI CMCET Concurso Música de Cámara Ecoparque Trasmiera” մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և միաժամանակ ճանաչվել որպես «Լավագույն ինստրումենտալիստ»,
  • 2019 թվականի հունիս ամսին Իսպանիայում արժանացել է տարվա լավագույն թավջութակահարի կոչմանը և երկու անգամ պարգևատրվել անձամբ Իսպանիայի թագուհի Սոֆիայի կողմից:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել