Նիկոլայ Սարիբեկյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Նիկոլայ Սարիբեկյանը: Այս մասին Սարիբեկյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ինձ վստահվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ամենայն պատասխանատվությամբ ստանձնում եմ այս կարևոր աշխատանքի լիազորությունների կատարումը»,- գրել է Սարիբեկյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ  Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել