Դատարանի անվտանգության համակարգի վերանորոգման համար գումար կտրամադվի

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դեկտեմբերի 2-ին որոշում է ստորագրել ԲԴԽ-ի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:

Որոշման մեջ ասվում է.

Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից հատկացնել 10 290 000 (տասը միլիոն երկու հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ, այդ թվում՝

1) Դատական դեպարտամենտի և «Արտշին-1» ՍՊԸ-ի միջև 2019 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման» թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-19/08» ծածկագրով պետական գնման պայմանագրով նախատեսված կապալային աշխատանքների կատարման համար «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /425100/ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին՝ 9 750 000 (ինը միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ.

2) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի անվտանգության համակարգի վերանորոգման և պահպանման ծառայությունների  մատուցման համար «Մասնագիտական ծառայություններ» /424100/ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին՝ 540 000 (հինգ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել