Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանգիր է ստորագրել, որով Արշակ Փոլադյանին նշանակել է Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,-նշված է հրամանագրում: