«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի լուսանկարը, որտեղ երևում է՝ արձանի վրա կարմիր ներկ է լցված։ Նա լուսանկարին կից արել է նաև գրառում։
«Ուշադրություն,
Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը։
Մանրամասները քիչ անց՝ ուղիղ եթերով»,-նշել է նա։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը հայտնում է, որ արձանը մաքրվել է ներկից։