«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունների նախընտրական ծախսերի հաշվետվությունները հրապարակավ ներկայացված են։ Մենք անմիջապես հետո էլ պատրաստել էինք նվիրաբերողների ցուցակը և ծախսերի վերաբերյալ ավելի մանրամասն հանրային հաշվետվություն (ՖԲ գովազդի վրա ծախսած գումարը հաշվետվությունների մեջ ներառելու մեր հորդորները անպատասխան մնացին)։ Տպավորություն կար, որ ընտրություններից հետո այս մանրամասն տվյալների հրապարակումը ոչ ոքի պետք չէ։
«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերջին գործընթացների ժամանակ այժմեական դարձան կուսակցությունների ֆինանսավորման մասին խոսակցությունները։ Կարծում ենք՝ հատկապես հիմա այդ նվիրաբերությունները և ձևավորված գումարից ծախսերը հրապարակելու ավելի լավ ժամանակ չկա։
Ավելի վաղ հրապարակել էինք ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ 10 մլն դրամ ընտրագրավի համար իրականացված ներկուսակցական դրամահավաքի արդյունքները (https://www.facebook.com/sdcdp/photos/a.355565695213843/357957738307972/?type=3&theater)»,-նշված է հայտարարության մեջ։