Սա ապատեղեկատվություն է, և հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա․ ԿԳՄՍՆ-ն՝ ՀՅԴ ՀԵՄ-ի հետ հանդիպման մասին

ՀՅԴ ՀԵՄ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե իբր վաղը ժամը 15:00-ին նախատեսված է հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ սա ապատեղեկատվություն է, և հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։

«ԿԳՄՍՆ-ն նախապես հստակ տեղեկացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք արտահայտելու և առաջարկներ անելու հարթակների մասին։ Կոչ ենք անում քննարկումներին մասնակցել այդ հարթակներում։

Հիշեցնում ենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները կարող եք ուղարկել [email protected] հասցեին»,-նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել