Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է արդարադադտության նախարարության ներկայացրած նախագիծը՝ դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
Նախագծում տեղ է գտել նաև մի այսպիսի դրույթ․ «2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»։
Պատգամավոր Տարոն Սիմոնյանը նկատեց, որ եթե գործադիր մարմինը կիրառում է ՍԴ-ի որոշումները, ապա ինչպես է ստացվում, որ Սահմանադրական դատարանը վստահություն չի վայելում։
Մանրամասները՝ տեսանյութում