Ադրբեջանի հյուսիսարևմտյան շրջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանի հյուսիսարևմտյան Զագատալի շրջանում 4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Երկրաշարժը տեղի է ունեցել 14:06-ին Զագատալի շրջանի հարավարևմտյան հատվածում: Երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորությամբ: Տուժածների կամ ավերածությունների մասին լուրեր չեն հաղորդվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել