Ինչպե՞ս է որոշվում ամուսինների ազգանունը ամուսնության գրանցման ժամանակ

Ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրանցման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ (ընդհանուր ազգանուն կամ մինչամուսնական ազգանվան պահպանում)։ Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարությունից։

Եթե ամուսիններն ընտրել են ընդհանուր ազգանուն, ապա այն կարող է լրացվել ամուսիններից մեկի ազգանունով կամ այնպիսի ազգանունով, որը պարունակում է կնոջ և ամուսնու ազգանունը միաժամանակ։ Ընդհանուր ազգանունը չի կարող պարունակել երկու ազգանունից ավելի և գրառվում է գծիկով (օրինակ՝ այրը՝ Պողոսյան, կինը՝ Ասատրյան, ընդհանուր ազգանունը՝ այրը՝ Պողոսյան-Ասատրյան, կինը՝ Պողոսյան-Ասատրյան): Եթե ամուսնացողներից մեկն արդեն իսկ կրում է կրկնակի ազգանուն, ՔԿԱԳ մարմինը մերժում է ամուսինների խնդրանքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել