28-ամյա երիտասարդը մահացել է գլխին ստացած վնասվածքից․ ոստիկանություն

Նոյեմբերի 29-ին, ժամը 10.40-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Գանձաքար գյուղից մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել 28-ամյա Սաշա Մարտիրոսյանի դին։

Այս մասին տեղելացնում են ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ երկու համագյուղացիների հետ, նույն օրը «Իջևան» անտառտնտեսության Գանձաքարի անտառպետության «Բդուլղանուտ» կոչվող տարածքում Մարտիրոսյանը բենզասղոցով ծառ է հատել, ճյուղն ընկել է գլխին և ստացած վնասվածքից մահացել :

Հանգամանքները պարզվում են:

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել