Ստորաբաժանումը շարունակել է իր բնականոն աշխատանքը. Կադաստրի կոմիտեն՝ բռնկված հրդեհի մասին

Այսօր ժամը 11։00 հրդեհ է բռնկվել Կադաստրի կոմիտեի Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող ստորաբաժանումում։ Մինչ հրշեջների ժամանումն այն մարվել է աշխատակիցների ուժերով։ Այս մասին հայտնում են Կադաստրի կոմիտեից։

Հրդեհը բռնկվել է 1քմ մետրի վրա օդափոխիչ հորանում, որը հենց տեղում մարվել է և չի տարածվել։

Տեղեկացնենք, որ հրդեհից տուժածներ և վիրավորներ չկան, այս պահին ուսումնասիրվում է հրդեհի պատճառը։

Հետևանքներն արագ վերացվել են։ Ժամը 12։00-ին ստորաբաժանումը շարունակել է իր բնականոն աշխատանքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել