Այս տարի Հյուսիսային պողոտայի փոխարեն այլ վայրում կլինի Սբ.Ծննդյան տոնավաճառը․ Իզաբելլա Աբգարյան

Այս տարվա Սբ.Ծննդյան տոնավաճառը նոր տնակներ է ունենալու և կազմակերպվելու է Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառին հնարավորինս մոտ՝ Երևանի 2750-ամյակի այգում (Պարոնյանի թատրոնի առջև):

Տոնավաճառի մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանից։

«Այն համալրելու է ընդհանուր տոնակատարությունների տրամաբանությունը. շատրվանների ամբողջ երկայնքով բեմ է կառուցվելու, որտեղ ելույթ կունենան տարբեր խմբեր, կատարողներ: Իսկ երկու կողմում գտնվող տնակներում կլինի ավանդական տոնավաճառը: Հեքիաթային միջավայր է լինելու։

Տեղեկացնեմ նաև, որ ի տարբերություն նախկինի, այս տարի տոնավաճառի տնակները ոչ թե մասնավորն է վարձակալության տրամադրելու, այլ՝ Երևան քաղաքը: Վարձակալության կարգի մասին կտեղեկացվի ավելի ուշ:

Իսկ Հյուսիսային պողոտայում կլինի յուրահատուկ տոնածառների շքերթ֊ցուցադրություն»,-նշում է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել