Կհաստատվի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել առողջապահության և աշխատանքի տեսչական  մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին նախագիծը:

Նախագծով նախատեսվում է հաստատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը, բժշկական սպասարկման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել տեսչական մարմինների բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել